Վրաստանի և Հնդկաստանի միջև սկսվելու են Ազատ առևտրի մասին պայմանագրի շուրջ բանակցություններ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում կայացել է Վրաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև Ազատ առևտրի համաձայնության տնտեսական նպատակահարմարության համատեղ հետազոտական խմբի ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպումը Վրաստանի կողմից գլխավորում էին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, իսկ Հնդկաստանի կողմից՝ Հնդկաստանի կոմերցիայի և արդյունաբերության նախարարության լրացուցիչ քարտուղարը և Հնդկաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության ղեկավարը:
Հանդիպման շրջանակներում ստորագրվել է փաստաթուղթ՝ նշված հետազոտության ավարտի առնչությամբ:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ Հնդկաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ազատ առևտրի մասին պայմանագիրը կլինի արդյունավետ՝ կողմերի տնտեսական բարօրության և երկկողմ առևտրի վաճառքի համար:
Հետազոտության եզրահանգումների և հանձնարարականների հիման վրա Վրաստանի և Հնդսկաստանի կողմերը համաձայնել են, սեղմ ժամկետներում իրականացնել համապատասխան ներքին գործընթացներ՝ Ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցության մեկնարկի նպատակով: