Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները երկու երկրների միջև սահմանը կկարողանան հատել ինքնությունը հաստատող «ID» քարտերով
Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները երկու երկրների միջև սահմանը կկարողանան հատել ինքնությունը հաստատող «ID» քարտերով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի նիստին:
Նրա խոսքով, Հայաստանը և Վրաստանն ստորագրել են համապատասխան ծրագրի մասին հուշագիր:
«Դրա իրականացման արդյունքում, քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանը հատել ինքնությունը հաստատող «ID» քարտերով: Մենք համաձայնել ենք, անցնել այս փաստաթղթի իրականացմանը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Երկու երկրները նշված համաձայնության են եկել մարտի 3-ից 4-ը, Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի ժամանակ: Մինչ այժմ, Վրաստանի և Հայաստանի սահմանն այս երկու երկրների քաղաքացիները կարող էին հատել միայն անձնագրերով:
Դեռևս հայտնի չէ, երբ կմտնի ուժի մեջ այս որոշումը: