Վրաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև օդային երթևեկության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Վրաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև օդային երթևեկության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Միջազգային բանակցությունները Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) հովանու ներքո՝ ICAN2024, շարունակվում են Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում։ Միջոցառման շրջանակներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Վրաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև։

Կողմերի ստորագրած հուշագրի համաձայն՝ վրացական ավիաընկերությունները հնարավորություն կունենան ուղիղ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնել Ղազախստանի 12 լրացուցիչ քաղաքների ուղղությամբ։ Հուշագրով նախատեսված լրացուցիչ նպատակակետերը այնպիսի խոշոր քաղաքներն են, ինչպիսիք են Շիմքենթը, Ակտոբեն, Կարագանդան, Կոստանայը, Տարազը, Սեմեյը և այլն։ Նշենք, որ մինչ այժմ Վրաստանի կողմից նշանակված ավիաընկերությունների համար թույլատրվում էր կանոնավոր չվերթներ դեպի Աստանա, Ալմաթի և Ակտաու։

Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլիի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը կբարելավի վրացական ավիաընկերությունների մուտքը Ղազախստանի ավիացիոն շուկա և կնպաստի երկու երկրների միջև ավիացիոն երթևեկության հետագա աճին։

Ներկայումս Air Astana, FlyArystan և SCAT ավիաընկերություններն ապահովում են օդային հաղորդակցությունը Վրաստանի և Ղազախստանի քաղաքների միջև:

Տեղեկությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։