Վրաստանի և Ֆրանսիայի ՆԳ նախարարները գնահատելու են Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի մարտահրավերներին ի պատասխան իրականացված համատեղ միջոցառումները
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաներայի հետ:
Հանդիպմանը երկու երկրների ներքին գործերի նախարարները զրուցելու են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հետագա հզորացման մասին, ինչպես նաև գնահատելու են Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի մարտահրավերներին ի պատասխան իրականացված համատեղ միջոցառումները և քննարկելու՝ առաջիկա ծրագրերը: