Վրաստանի և Ֆինլանդիայի աուդիտորական գերատեսչությունների միջև կնքվել է հուշագիր
Պետական աուդիտի ծառայության և խորհրդարանի համատեղ պատվիրակության Ֆինլանդիա այցի շրջանակներում, Վրաստանի և Ֆինլանդիայի գերագույն աուդիտորական գերատեսչությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Պայմանագիրը Հելսինկիում ստորագրել են երկու երկրների գլխավոր աուդիտորներ՝ Իրակլի Մեքվաբիշվիլին և Տուտի Իլի Վիիկարին:
Վրաստանի աուդիտի ծառայության տեղեկությամբ, Ֆինլանդիայի հետ համագործակցության և փորձի փոխանակման նախաձեռնությունն սկսվել էր մարտին, Երուսաղեմում անցկացված EUROSAI-ASOSAI կոնֆերանսի շրջանակներում: Կոնֆերանսին Ֆինլանդիայի գլխավոր աուդիտորի հետաքրքրությունն առաջացրել է հանձնարարականների մոնիտորինգի մեխանիզմը, որի մասին Իրակլի Մեքվաբիշվիլին զրուցել է կոնֆերանսին ներկայացված շնորհանդեսին:
Երկու երկրների գլխավոր աուդիտորների կողմից Հելսինկիում ստորագրված հուշագիրը ենթադրում է աուդիտորական գործունեության տարբեր ուղղություններով փորձի փոխանակում: