Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են
Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են

Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը սկսվել է։ Այս մասին տեղեկություն է հրապարակում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վրացական կողմից կառավարական բանակցողների խումբը գլխավորում է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն։

«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի հիման վրա Վրաստանը կշահի Էմիրությունների հետ ազատ առևտրի ռեժիմից, ինչը նշանակում է, որ Վրաստանի տեղական արտադրողների համար կբացվի 10 միլիոնանոց շուկա՝ բարձր գնողունակությամբ»,- ասել է Գենադի Արվելաձեն։

Փոխնախարարի խոսքով, Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը կարող է ներառել ապրանքների առևտուրը, ծագման կանոնները և ծագման ընթացակարգերը, մաքսային վարչարարությունը և առևտրի դյուրացումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրի տեխնիկական խոչընդոտները, առևտրի պաշտպանության միջոցառումները, ներդրումները, առևտուրը, ծառայություններ, թվային առևտուր և շատ ավելին:

Վրաստանի և Էմիրությունների միջև տնտեսական, առևտրային և ներդրումային հարաբերությունները խթանելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերին երկու երկրների էկոնոմիկայի նախարարները որոշում են կայացրել բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, իսկ 2022 թվականի մայիսի 9-ին ստորագրվել է «Համաձայնագիր. Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համապարփակ տնտեսական գործընկերության վերաբերյալ։