Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր է տարածաշրջանային և եվրատլանտյան անվտանգության համար
Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր գործընկերությունն ավելի կարևոր է երկու երկրների ընդհանուր շահերի և եվրատլանտյան անվտանգության համար,- այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի անսասան, երկկուսակցական աջակցությունը Վրաստանին, ինչի արդյունքում երկիրը զգալի առաջընթաց է գրանցել մի շարք ոլորտներում, որոնք ամուր կանգնած են եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սև ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության միջավայրը և մարտահրավերները:
Հանդիպմանը վարչապետն ընդգծել է Վրաստանում քաղաքական կայունության կարևորությունը և նշել, որ ընտրություններից հետո անհրաժեշտ է կենտրոնանալ երկրի զարգացման օրակարգի վրա։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը մնում է ԱՄՆ-ի հավատարիմ և հուսալի դաշնակիցը տարածաշրջանում։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և օկուպացիայից բխող սպառնալիքները, ինչպես նաև հումանիտար խնդիրները, որոնց առօրյայում բախվում են օկուպացիոն գծի երկու կողմերում ապրող քաղաքացիները։ Հատկապես ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է խաղաղության նոր ձևաչափ՝ Հարևանության խաղաղության նախաձեռնությունը, որը Վրաստանի վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ին և այդ գործընթացում ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների ներգրավվածության կարևորությունը։
Ամերիկյան կողմը նաև ընդգծել է Վրաստանի նշանակալի ներդրումը Աֆղանստանից տարհանման գործում։
Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի և այդ ճանապարհին իրականացվող բարեփոխումների մասին։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման կատարման գործընթաց սկսելու համար։ Կառավարության աշխատակազմում հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը և Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։