Վրաստանի և Ալբանիայի խորհրդարանների եվրաինտեգրման հանձնաժողովների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և ԵՄ անդամակցության գործընթացներ

18:00, 28.02.2025

Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և հանձնաժողովի անդամ Գիորգի Չակվետաձեն հանդիպել են Ալբանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յորիդա Տաբակուին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրամիությանը Վրաստանի և Ալբանիայի անդամակցությանն առնչվող ընթացիկ հարցեր։ Նրանք քննարկել են երկու երկրների ձեռնարկած քայլերն ու նախատեսվող բարեփոխումները։

Հանդիպմանը Լևան Մախաշվիլին նշել է Ալբանիայի փորձի փոխանակման կարևորությունը ԵՄ չափանիշներին մերձեցման գործընթացում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին, ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը և միջազգային բազմակողմ հարթակներում։ Ալբանական կողմը ցանկություն է հայտնել կիսել վրացական բարեփոխումների լավագույն փորձը։

Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը խորհրդարանական գործունեության շրջանակներում և ապագայում համատեղ միջոցառումներ անցկացնել, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի պատվիրակությունը Ալբանիայում է ԵՄ թեկնածու երկրների եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովների (COSAP) 21-րդ համաժողովի շրջանակներում։

Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ