Վրաստանի երկու քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է սկսվել մետրոյի Մարջանիշվիլի կայարանի մոտ մարդկային արժանապատվությունն ու հասարակական բարոյականությունը վիրավորելու փաստի առթիվ
Ոստիկանությունը վարչական վարույթ է սկսել Թբիլիսիում, մետրոյի Մարջանիշվիլի կայարանի շրջակայքում արված և սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն։
Նրանց տվյալներով՝ ՆԳՆ-ն երկու անձանց ինքնությունը պարզել է՝ մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող արարքի կատարման փաստով վարույթի շրջանակներում, երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը նախատեսում է տուգանք՝ մինչև 200 լարիի չափով»,- հայտնել են ՆԳՆ-ից։