Վրաստանի երկաթուղու և ավտոարտադրողների համատեղ աշխատանքի արդյունքում սկսվում է ավտոմոբիլների փոխադրումը երկաթուղով։
Վրացական երկաթուղիներից հայտնել են, որ Toyota-ն, BMW-ն և AUDI-ն իրենց մեքենաները Կենտրոնական Ասիա կբերեն երկաթուղով։ Երթուղին հետևյալն է՝ Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան և Կենտրոնական Ասիա։
«Հարկ է նշել, որ մինչ այժմ ավտոարտադրողները ցամաքային տրանսպորտով մեքենաներ էին տեղափոխում Կենտրոնական Ասիա։ Ընթացվող բանակցությունների արդյունքում ավտոմոբիլների երկաթուղային փոխադրումները կարող են կանոնավոր դառնալ»,- հայտնել են «Վրաստանի երկաթուղիներ»-ից։