Վրաստանի երկաթուղին տեղեկություն է տարածում այն ուղևորների համար, ովքեր տոմսերը նախապես էին ձեռք բերել
Վրաստանի երկաթուղին տեղեկատվություն է տարածում այն ուղևորների համար, ովքեր նախապես տոմսեր էին ձեռք բերել:
«Սիրելի՛ ուղեւորներ: Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 26-ի թիվ #699 որոշման, միջքաղաքային երթևեկությունը կսահմանափակվի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը, ինչպես նաեւ հունվարի 3-ից հունվարի 31-ը: Ըստ այդմ, Վրաստանի երկաթուղու ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվում են:
Միջքաղաքային տրանսպորտը կգործի դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը: Այս ժամանակահատվածում Վրաստանի երկաթուղու ուղևորափոխադրումները կվերականգնվեն:
Ինչ վերաբերում է այն տոմսարկղերից նախապես տոմսեր ձեռք բերած ուղևորներին, ապա խնդրում ենք վերադարձնել տոմսերը այսօր, քանի որ տոմսարկղը վաղվանից կփակվի և կվերաբացվի ուղևորափոխադրումների վերսկսումից հետո:
Նրանք, ովքեր այսօր չեն կարող վերադարձնել տոմսը, տոմսարկղը բացվելուն պես կկարողանան վերադարձնել տոմսը և փոխհատուցել ամբողջ գումարը: Նրանք, ովքեր առցանց են ձեռք բերել տոմսեր, առաջիկա օրերին կկարողանան առցանց վերադարձնել իրենց տոմսերը», – նշված է հայտարարության մեջ: