Վրաստանի երկաթուղին  մայիսի 6-15-ը լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Բաթումի
Վրաստանի երկաթուղին մայիսի 6-15-ը լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Բաթումի

Վրաստանի երկաթուղին մայիսի 6-15-ը լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Բաթումի:

«Հարգելի ուղևորներ.

Ուղևորահոսքի ավելացման պատճառով Վրաստանի երկաթուղին մայիսի 6-ից մայիսի 15-ը կիրականացնի լրացուցիչ չվերթներ դեպի Բաթումի:

Գնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ստորև բերված աղյուսակում:

Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ մեր կայքի միջոցով՝ ticket.railway.ge; Արագ վճարման սարքով; Վրաստանի երկաթուղու տոմսարկղում; Վրաստանի երկաթուղի գործընկեր ընկերությունների միջոցով»,- նշված է երկաթուղու տեղեկատվության մեջ։