Վրաստանի երկաթուղին մարտի 13-ին և 14-ին մեկ երթուղի կավելացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ
Վրաստանի երկաթուղին մարտի 13-ին և 14-ին մեկ երթուղի կավելացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ

Վրաստանի երկաթուղին մարտի 13-ին և 14-ին մեկ երթուղի կավելացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ:

Ինչպես նշվում է ընկերությունում, երթուղին ավելացվում է ուղևորների հոսքի ավելացման պատճառով:

Միևնույն ժամանակ, Վրաստանի երկաթուղին կոչ է անում ուղևորներին հետևել «Կովիդ-19»-ի հետ կապված հանձնարարականներին:

«Ուղևորները վագոնի մուտքի մոտ կջերմաչափվեն, և գնացք բարձրանալուն պես նրանք պետք է անցնեն ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով և ախտահանեն ձեռքերը: Ձեռքի դիսպենսերները կտեղադրվեն բոլոր վագոններում:

Ուղևորների համար կարևոր է նախապես իմանալ, որ վիրուսին բնորոշ ախտանիշներ ունենալու դեպքում նրանք չպետք է ուղևորվեն:

Շնչադիմակ չունեցող ուղևորներին թույլ չեն տա նստել գնացք, և նրանք ճանապարհի ընթացքում իրավունք չեն ունենա հանել շնչադիմակը:

«Վրաստանի երկաթուղին» կոչ է անում ուղևորներին հետևել վերը նշված բոլոր հանձնարարականներին», – ասված է երկաթուղու տարածած հայտարարության մեջ: