«Վրաստանի երկաթուղին» հունիսի 24-27-ը լրացուցիչ ուղևորություններ կիրականացնի դեպի Բաթումի
«Վրաստանի երկաթուղին» հունիսի 24-27-ը լրացուցիչ ուղևորություններ կիրականացնի դեպի Բաթումի

Ուղևորահոսքի ավելացման պատճառով «Վրաստանի երկաթուղին» հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ը լրացուցիչ ուղևորություններ կիրականացնի դեպի Բաթումի։

Ինչ վերաբերում է գնացքների չվացուցակին, ապա հավելյալ չվերթը Թբիլիսիից կմեկնի ժամը 00:25-ին, իսկ Բաթումից՝ 00:20-ին։

«Վրաստանի երկաթուղին» նշում է, որ տոմսերը կարելի է ձեռք բերել՝ երկաթուղու կայքի միջոցով, արագ վճարման սարքերի միջոցով, «Վրաստանի երկաթուղու» տոմսարկղից, ինչպես նաև «Վրաստանի երկաթուղի» ընկերության գործընկեր ընկերությունների միջոցով։