«Վրաստանի երկաթուղին» այսօրվանից վերսկսել է գնացքի տոմսերի առցանց վաճառքը
«Վրաստանի երկաթուղին» այսօրվանից վերսկսել է գնացքի տոմսերի առցանց վաճառքը:
Երկաթուղու աշխատանքը կվերականգնվի հունիսի 15-ից, համապատասխանաբար, ուղևորները կկարողանան նախապես գնել տոմսերը:
Մայրուղային գնացքները հունիսի 15-ից կսկսեն երթևեկել հետևյալ ուղղություններով. Թբիլիսի-Բաթումի, Թբիլիսի-Օզուրգեթի, Թբիլիսի-Փոթի, Թբիլիսի-Զուգդիդի, Թբիլիսի-Քութաիսի:
Տոմսերը հնարավոր է գնել «Վրաստանի երկաթուղու» հավելվածով՝ ցանկալի տեղն ընտրելով, ինչպես նաև՝ «Վրաստանի երկաթուղու» պաշտոնական կայքէջով:
Հունիսի 15-ից գործարկված ուղևորության հրահանգը հետևյալն է. Ուղևորները կջերմաչափվեն, նրանք պետք է պաշտպանեն սոցիալական հեռավորություն, վագոն մտնելուն պես պետք է անցնեն ախտահանման համար նախատեսված գորգով, որը ներծծված է ախտահանող լուծույթներով, պարտադիր է դիմակ կրելը, ուղևորության ընթացքում նրանք չունեն դիմակը հանելու իրավունք»: