Վրաստանի երկաթուղին ապրիլի 21-ին և 22-ին ավելացնում է երթուղիներ Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի և Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղություններով
Վրաստանի երկաթուղին ապրիլի 21-ին և 22-ին ավելացնում է երթուղիներ Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի և Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղություններով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի երկաթուղին սոցիալական ցանցում։
Նրանց խոսքով, լրացուցիչ երթուղիների նշանակումը կապված է Զատիկի տոնի հետ։
«Զատիկի տոնի կապակցությամբ Վրաստանի երկաթուղին ապրիլի 21-ին և 22-ին ավելացնում է երթուղիներ Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի և Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղություններով։
Թբիլիսի-Փոթի
Մեկնում՝ 11:05
Ժամանել՝ 17:17
Փոթի – Թբիլիսի
Մեկնում՝ 18:50
Ժամանել՝ 00:56
Թբիլիսի – Բաթումի
Մեկնում՝ 10:35
Ժամանել՝ 16:10
Բաթումի – Թբիլիսի
Մեկնում՝ 18:30
Ժամանել՝ 23:47
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեր կայքի միջոցով, արագ վճարման սարքերով, Վրաստանի երկաթուղու դրամարկղերում, ինչպես նաև Վրաստանի երկաթուղու գործընկեր ընկերությունների միջոցով», – գրում է Վրաստանի երկաթուղին։