Վրաստանի երկաթուղի. Առատ ձյան պատճառով հիմնական ուղղությամբ շարժվող գնացքները կարող են ուշացումներ ունենալ
Վրացական երկաթուղին հայտարարություն է տարածել առատ ձյան պատճառով սպասվող ուշացումների վերաբերյալ։
Ինչպես նշում են երկաթուղում, անհարմարություններից խուսափելու համար ընկերությունը պատրաստ է նախատեված երթուղիների համար վերադարձնել վաճառված տոմսերը և ամբողջությամբ փոխհատուցել դրանց վճարները։
«Արևմտյան Վրաստանում վատ եղանակի և առատ ձյան պատճառով մայրուղու ուղղությամբ շարժվող գնացքները կարող են ուշացումներ ունենալ։ Այստեղ պետք է նշել, որ չնչին ուշացումները տեղի են ունենում Վրաստանի երկաթուղիներից անկախ պատճառներով։ Անկանխատեսելի հանգամանքներից և ուղևորների հնարավոր անհարմարություններից խուսափելու համար ընկերությունը պատրաստ է հետ վերադարձնել կանոնավոր երթուղով վաճառված տոմսերը և ամբողջությամբ փոխհատուցել դրանց վճարները։ Խնդրում ենք հաշվի առնել ստեղծված հանգամանքները՝ մաղթում ենք ձեզ երջանիկ և ապահով ճանապարհ»,- ասված է Վրացական երկաթուղու տարածած հաղորդագրության մեջ։