Վրաստանի երկաթգիծը Էնիո Մարիկոնեյի համերգի համար նշանակել է հավելյալ երթուղի
Վրաստանի երկաթգիծը Էնիո Մարիկոնեյի համերգի համար նշանակել է հավելյալ երթուղի:
Մայիսի 19-ի համերգին ներկա գտնվել ցանկացողներին սպասարկելու է «Շտադլերի» երկհարկանի գնացքը:
Գնացքը Թբիլիսիից շարժվելու է ժամը 14:00-ին և Բլեք Սի Արենայի տարածք կհասնի 18-անց 30-ին:
Համերգի ավարտից հետո գնացքը նույն տեղից Թբիլիսիի ուղղությամբ կշարժվի 00:05 րոպեին և մայրաքաղաք կհասնի 04-անց 25 րոպեին:
Տոմսերը հնարավոր է գնել երկաթգծի կենտրոնական կայարանում և երկաթգծի պաշտոնական կայք էջում:
«Բլեք Սի Արենայի» 2018 թվականի սեզոնը բացվելու է մայիսի 19-ին, լեգենդար Էնիո Մորիկոնեյի համերգով:
Հեղինակ -
Edgar Barsegyan