«Վրաստանի երկաթգիծը» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից
«Վրաստանի երկաթգիծը» 500 հազար եվրո դրամաշնորհ է ստացել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից (AFD),- այս մասին տեղեկատվություն է տարածում հայտնում է «Վրաստանի երկաթգծի» մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով՝ տեխնիկական աջակցության նպատակն է նպաստել երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացմանը և աջակցել դրա ներդաշնակեցմանը Եվրամիության կանոնակարգերին։
«Վրաստանում ներդրումների և բեռնափոխադրումների շուկան ընդլայնելու նպատակով համագործակցությամբ կմշակվի ազգային երկաթուղային քաղաքականության փաստաթուղթ՝ տարածաշրջանային համատեքստում՝ բեռնափոխադրումների շուկայի հետազոտման և զարգացման ռազմավարություն։ Կպատրաստվի նաև ներդրումային ծրագիր (այդ թվում՝ շարժակազմի համար): Նախադրված նպատակները պատշաճ կերպով իրականացնելու համար AFD-ի առաջարկությամբ Վրաստան կժամանի ֆրանսիացի փորձագետ, ով կխորհրդակցի Վրաստանի երկաթուղու և այլ պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Առաքելությունը, որը կմեկնարկի ապրիլին, կտևի մոտ 12/18 ամիս։ Հատկանշական է, որ AFD-ն ֆրանսիական պետական ֆինանսական հաստատություն է, որը ֆինանսական աջակցություն է տրամադրում նախագծերին ամբողջ աշխարհում և համագործակցում է այնպիսի ֆինանսական կառույցների հետ, ինչպիսին է Ասիական զարգացման բանկը (ADB), – ասվում է «Վրաստանի երկաթգծի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։