Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը մեկ ամսվա ընթացքում ստուգումներ կիրականացնի «Թելմիկո»-ում և «Թելասի»-ում
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը մեկ ամսվա ընթացքում ստուգումներ կիրականացնի «Թելմիկո»-ում և «Թելասի»-ում

Քաղաքացիների բողոքների հիման վրա Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը ստուգումներ կիրականացնի «Թելմիկո»-ում և «Թելասի»-ում։ Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի նիստում արդեն որոշում է կայացվել այդ մասին:

Այսօրվանից հատուկ հանձնաժողովը կսկսի համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը, իսկ հաջորդ շաբաթվանից հանձնաժողովն անմիջապես կմտնի ընկերություններ։

Էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի խոսքով, ստուգումը կավարտվի մեկ ամսվա ընթացքում։

«Կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել եւ որոշում է կայացրել թե՛ «Թելասի»-ում, թե՛ «Թելմիկո»-ում զննության մասին։ Ստուգումը կավարտվի մեկ ամսվա ընթացքում։ Ըստ այդմ, սահմանվում է ստուգման ծրագիր ինչպես տվյալների հավաքագրման, այնպես էլ բիլինգային ծրագրում տեղաբաշխման, հաշվեգրման, անդորրագրերի ուղարկման համար։ Աշխատանքային խումբը հանձնաժողովին կներկայացնի եզրակացությունը, ըստ որի՝ համապատասխան որոշումը կկայացնենք ավելի ուշ։ Մենք կտեսնենք ամբողջ շղթան ու ընթացքը։ Մի ընկերությունում կարող է թերություն լինել, գուցե երկուսում էլ, գուցե ոչ մեկում: Սա ուսումնասիրության առարկա է։ Մենք իրավասու ենք թերություն հայտնաբերելու դեպքում ժամկետ տալ նրան և շտկել այդ թերությունը: Հաշվի առնելով խախտումների մասշտաբները՝ մենք կարող ենք մտածել ընկերություններին տուգանելու մասին։ Երկու ընկերություններն էլ անցյալ տարի տուգանվել և զգուշացվել են, որ թերությունները կրկնվելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի։ Համապատասխանաբար, խախտման դեպքում «Թելասին» կտուգանվի 100 հազար, իսկ «Թելմիկոն»՝ 150 հազար լարիով»,- ասել է Դավիթ Նարմանիան։