Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովում հետաձգվել են դեկտեմբերի 21, 22 և 24-ին նախատեսված հանրային նիստները:
Նիստերի հետաձգման պատճառը ՎԷԿԱՀ-ի նախագահի և հանձնաժողովի անդամների ինքնամեկուսացման մեջ գտնվելն է:
Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսի վարակակիրների հետ:
Դեկտեմբերի 21-ին հանձնաժողովը պետք է քննարկեր էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը:
Սահմանված կանոններին համապատասխան, ՎԷԿԱՀ-ի անդամների կողմից «ՊՇՌ» թեստավորման պատասխանների համաձայն, կնշանակվեն հանրային նիստեր, որտեղ հանձնաժողովը կքննարկի հետաձգված հարցերը:
Նիստերի ամսաթվերի մասին հասարակությանը կտեղեկացվի նախապես: