Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը սուտ է որակում այն տեղեկությունը, որ չինական կոնսորցիումը գտնվում է պատժամիջոցային ցուցակում
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը սուտ է որակում այն տեղեկությունը, որ չինական China Communications Construction Company Limited կոնսորցիումը գտնվում է պատժամիջոցային ցուցակում։
«Ընկերության (China Communications Construction Company Limited) դեմ պատժամիջոցների մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Միջազգային պատժամիջոցները չեն տարածվում ընկերության վրա։ Հաղթանակի դեպքում ընկերությունն ազատ է մասնակցել Անակլիա նավահանգստի նախագծի իրականացմանը»,- նշում են էկոնոմիկայի նախարարությունից։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի այսօրվա ճեպազրույցում հայտնի դարձավ, որ Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման վերջնական առաջարկը ներկայացրել է չինական կոնսորցիումը, որը պաշտոնապես հաղթող կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին։