Վրաստանի էկոնոմիկան 7 ամիսների ընթացքում աճել է 5,5 տոկոսով, իսկ հուլիսին տարեկան աճը կազմել է 4,6 տոկոս
Վրաստանի էկոնոմիկան ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում աճել է 5,5 տոկոսով,- նշված տեղեկությունը հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Ընթացիկ տարվա հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կազմել է 4,6 տոկոս:
Նախնական գնահատմամբ, կարևոր աճ է նկատվել տրանսպորտի, առևտրի, անշարժ գույքով գործողությունների, ֆինանսական գործունեության, հյուրանոցների և ռեստորանների բնագավառներում:
Կառավարության կանխատեսմամբ, տարեվերջին տնտեսական աճի ցուցանիշը պետք է հասնի 4,5 տոկոսի: