Վրաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր
Վրաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հուբերտ Քնիրշը ստորագրել են համաձայնագիր Վրաստանի կառավարության և ԳԴՀ կառավարության միջև՝ ֆինանսական համագործակցության մասին։

Ստորագրման արարողությունից առաջ իրենց ելույթներում նրանք խոսել են Վրաստանի և Գերմանիայի միջև համագործակցության կարևորության մասին։

Երկու երկրների միջև հաջող գործընկերության կարևորությունը ընդգծել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի բաժնի ղեկավարը Սանտյագո Ալոնսո Ռոդրիգեսը:

Այսօր ստորագրված փաստաթուղթը շրջանակային համաձայնագիր է, որը նախատեսում է Գերմանիայից Վրաստանին 5,2 մլն եվրոյի լրացուցիչ դրամաշնորհ՝ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում – Վրաստան» ծրագրի համար։ Նախագծի համար հատկացված դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 23,7 մլն եվրո։

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին՝ Վրաստանում կարևոր նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաև Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման գործում ԳԴՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար։

Կողմերը հույս են հայտնել, որ Գերմանիայի՝ որպես Վրաստանի առաջատար գործընկերոջ հետ, հետագա համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել, և ԳԴՀ կառավարության կողմից ֆինանսավորվող նախագծերն ու ծրագրերը կօգտագործվեն երկրի կարևոր ոլորտները զարգացնելու համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։