Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպական խաղերում Վրաստանի հավաքականը դարձել է ձյուդոյի թիմային պայքարի ոսկե մեդալակիր։ Մրցաշարի եզրափակիչում վրացիները հեշտությամբ հաղթեցին գերմանացիներին՝ 4:1:
Առաջնության խաղում հաջող են գոտեմարտել Լաշա Բեքաուրին (-90), Լաշա Շավդթուաշվիլին (-73), Գուրամ Թուշիշվիլին (+90) և Էթեր Լիպարտելյանը (-57)։
Եվրոպական երրորդ խաղերում անցկացված թիմային մրցաշարը նույնպես Եվրոպայի թիմային առաջնությունն էր։ Մրցաշարին մասնակցել է 22 երկիր։
Վրաստանի հավաքականը Եվրոպական խաղերում հանդես եկավ հետևյալ կազմով՝ Գիորգի Տերաշվիլի, Լաշա Շավդաթուաշվիլի (երկուսն էլ՝ 73 կգ), Լաշա Բեքաուրի, Բեքա Ղվինիաշվիլի (երկուսն էլ՝ 90 կգ), Գուրամ Թուշիշվիլի, Գելա Զաալիշվիլի (երկուսն էլ՝ +90 կգ), Էթեր Լիպարտելիանի (57 կգ), Էթեր Ասկիլաշվիլի (70 կգ), Սոփիո Սոմխիշվիլի (+70 կգ):