Վրաստանի ձյուդոի հավաքականի գլխավոր մարզիչի և թիմի երկու անդամի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լաշա Գուջեջիանին «Էստաֆետա» մարզական թոք շոուի ուղիղ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ կորոնավիրուսի վրա իր թեստը ցույց է տվել դրական պատասխան:
Լաշա Գուջեջիանին ասում է, որ իր և երկու այլ ձյուդոիստներ՝ Իլիա Սուլամանիձեի և Օնիսե Սանեբլիձեի առողջական վիճակն այսօր կայուն է և վարակն ընթանում է առանց ախտանիշների:
Լաշա Գուջեջիանիի հայտարարությամբ, հաջորդ շաբաթ նրանք կրկին կհետազոտվեն և բացասական պատասխանի դեպքում նրանք երեքն էլ կմիանան թիմին: