Զեստափոնիի մունիցիպալիտետի Ձիրուլա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, «Օպել» մակնիշի տաքսին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը:
Դեպքի հետևանքով տուժել է մեկ ուղևոր:
Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածով: