Վրաստանի դպրոցներում սկսվել են Ուկրաինայից ժամանած աշակերտների ընդունելությունը
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ապահովում է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններից տուժած դպրոցահասակ երեխաների ինտենսիվ ընդգրկումը պետական և մասնավոր դպրոցներում: Առկա տվյալների համաձայն՝ Թբիլիսիի և մարզերի դպրոցներ ընդունվելու ցանկություն են հայտնել տարբեր տարիքի 72 աշակերտի ծնողներ, որոնցից 38-ն արդեն ընդունվել են։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դպրոցներում պարզեցված ընդունելությանը զուգահեռ՝ Մանդատուրի ծառայության հոգեբանները հոգեսոցիալական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայից երեխաներին։ Տասնյակ հետաքրքրված անձինք նշված տեղեկատվության տարածման պես արդեն դիմել են Մանդատուրի ծառայության հոգեսոցիալական ծառայության կենտրոն։
Կրթության նախարարության տեղեկացմամբ՝ բոլոր պատկան մարմինների ներգրավմամբ ու համակարգմամբ գերատեսչության յուրաքանչյուր երեխայի համար ապահովում է կրթության հասանելիությունը։ Աշակերտները կարող են ընդգրկվել այն դասարանում, որտեղ նրանք սովորում էին Ուկրաինայի դպրոցներում 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ: Երեխաները նաև հնարավորություն ունեն կրթություն ստանալ ցանկացած լեզվով ողջ Վրաստանում։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այն դպրոցականները, ովքեր 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով չեն կարողանում հանրակրթությունը շարունակել ուկրաինական դպրոցներում և ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Վրաստանում, կընդունվել են դպրոցներ:
Վրաստանում ուսումը շարունակել ցանկացողները պետք է դիմեն ցանկալի դպրոց։