Վրաստանի դպրոցներում մարտի 8-ից մեկնարկում են գարնանային արձակուրդները
Վրաստանի հանրային և մասնավոր դպրոցներում մարտի 8-ից մեկնարկում են գարնանային արձակուրդները:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկությամբ, հանգստյան օրերը կտևեն մեկ շաբաթ և հանրակրթական հաստատություններում ուսումը կշարունակվի մարտի 15-ից:
Կրթության նախարարությունը «Գարնանային արձակուրդները» գործարկել է 2017 թվականից: Մինչ այդ գոյություն ունեին միայն ամառային և ձմեռային արձակուրդներ:
Օրացույցի համաձայն, տարվա ընթացքում դպրոցներում արձակուրդները կբաշխվեն հետևյալ կերպ.
- Ձմեռային արձակուրդներ – դեկտեմբերի 30 – հունվարի 15
- Գարնանային արձակուրդներ – մարտի 8 – մարտի 15
- Ամառային արձակուրդներ – հունիսի 15 – սեպտեմբերի 15
Ինչ վերաբերում է ուսումն ավարտելու ամսաթվին, այն տարբեր դասարանների աշակերտների համար, տարբեր է: Առաջին դասարանի աշակերտների համար ուսումնական տարին ավարտվում է մայիսի 7-ին, իսկ ավարտական դասարանների աշակերտների համար՝ մայիսի 20-ին: 2-րդից 11-րդ դասարանը ներառյալ ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին:
Դրա հետ մեկտեղ որոշվել է, որ եթե նշված ամսաթվերը համընկնեն շաբաթ-կիրակիի հետ, ուսումնական տարին առաջինդասարանցիների համար կավարտվի մինչև մայիսի 27-ը՝ վերջին աշխատանքային օրը, իսկ ավարտական դասարանի աշակերտների համար՝ մինչև մայիսի 20-ը, վերջին աշխատանքային օրը: