Վրաստանի դպրոցներում ընթանում է ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր թեստավորում
Վրաստանի ողջ տարածքում ընթանում է պետական և մասնավոր դպրոցներում ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորում, – ասվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հայտարարության մեջ:
Նրանց խոսքով, Մցխեթայի հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները երրորդ թեստավորումն են անցկացրել Սագուրամոյի հանրային դպրոցում: Նախորդ երկու թեստավորումներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերել:
«Պարտադիր թեստավորումը, որն ամբողջությամբ ապահովվում է պետության կողմից, դպրոցներում անցկացվում է երկու շաբաթը մեկ անգամ՝ առողջապահության նախարարության հետ մշակված արձանագրության հիման վրա: Արդյունքում 2085 պետական և 300 մասնավոր դպրոցների ուսուցիչներ վերահսկում են իրենց առողջությունը, ինչը կարևոր է նրանց անվտանգության համար», – ասված է ԿԳ նախարարության հայտարարության մեջ: