Կանադայում Վրաստանի դեսպան Կոնստանտինե Քավթարաձեն հանդիպել է Կանադայի վարաչպետ Ջասթին Թրյուդոյին և նրա տիկնոջ՝ Սոֆի Թրյուդոյին:
Դեսպանության տեղեկությամբ, հանդիպմանը դեսպանը և վարչապետը զրուցել են Կանադա-Վրաստան հարաբերությունների մասին: Կոնստանտինե Քավթարաձեն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, դեսպանության նպատակն է ապահովել «Ավելի շատ Կանադա Վրաստանում և Վրաստան՝ Կանադայում»: Ջասթին Թրյուդոն համաձայնել է այդ գնահատականին և իր հերթին հիշել հոր, Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Թրյուդոյի հետ միասին 1980-ական թվականներին այցը Թբիլիսի: