Վրաստանի դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին
Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին», – այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։
«Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան և միշտ ձեզ հետ ունեցեք ձեր անձը հաստատող փաստաթղթերը։
Քաղաքների միջև շարժվելիս խնդրում ենք չափազանց զգույշ լինել և հաշվի առնել, որ հնարավոր է ստիպված լինեք օգտվել շրջանցիկ երթուղիներից, ինչպես նաև հիշեք, որ ճանապարհների երթևեկությունը ծանրաբեռնված է, ինչը զգալիորեն մեծացնում է ճանապարհորդության գնահատված ժամանակը:
Նկատի ունեցեք նաև, որ սահմանային անցակետերը չափազանց ծանրաբեռնված են, և ձեզ կարող է մի քանի տասնյակ ժամ պահանջվել սահմանը հատելու համար:
Խնդրում ենք ուշադիր հետևել Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների և Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական կայքերին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարները՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64, +380 (93) 544 01 17, +380 (93) 761 17: 17»,– նշվում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության մեջ։