Իրանում Վրաստանի դեսպանություն. Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով կոչ ենք անում ձեզ զերծ մնալ Իրանի տարածք ուղևորություններից
Վրաստանի դեսպանատունը Իրանում զգուշացում է տարածում Վրաստանի քաղաքացիների համար։
«Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կոչ ենք անում ձեզ զերծ մնալ Իրանի տարածք ճանապարհորդելուց և անհրաժեշտության դեպքում կապվել Վրաստանի դեսպանատան թեժ գծի հետ՝ +98 912 299 77 26; +995 599 98 01 89; +995 595 31 16 61; +98 912 075 83 97», – ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը հայտարարել է, որ սկսել է «կանխարգելիչ հարված» Իրանի դեմ։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակման «սկզբնական փուլը» կտևի չորս օր։