Վրաստանի դերը գլոբալ խաղաղությունում պետք է գնալով աճի և վերջնական փուլում պետք է հասնենք եվրաատլանտյան ինտեգրմանը. Գիորգի Գախարիա
Վրաստանի դերը գլոբալ խաղաղությունում պետք է գնալով աճի և վերջնական փուլում, նման զորավարժություններով, մեր գործընկերների հետ միասին պետք է հասնենք եվրաատլանտյան ինտեգրմանը»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է «Արժանի գործընկեր 2020» զորավարժությունների բացման ժամանակ ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, զորավարժությունները բանակի ամենակարևոր բաղադրիչն է, որպեսզի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը դառնա վերջնականապես հասանելի:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է օրեցօր բարելավենք մեր բանակի վիճակը, նրանց սպառազինությունը, նրանց բարըեկեցությունը և բոլորս պետք է հասկանանք, որ նման զորավարժությունները խաղաղության երաշխիք, են Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու և մեր երկրի ու պետության համար: Բացի այդ, բոլորդ գիտեք, որ Վրաստանի զինված ուժերը ակտիվորեն մասնակցում են տարբեր խաղաղապահ առաքելություններին, ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հովանու ներքո: Բոլորս էլ հասկանում ենք, որ այդպիսի զորավարժությունները մեր զինվորներին հնարավորություն են տալիս արժանապատվորեն պաշտպանել իրենց համազգեստը, քանի որ բոլորս պետք է հասկանանք, որ Վրաստանի դերը գլոբալ խաղաղությունում պետք է գնալով աճի և վերջնական փուլում պետք է հասնենք եվրաատլանտյան ինտեգրմանը: Շնորհակալ եմ մեր հյուրերին, մեր գործընկերներին, քանի որ բոլորս պետք է հասկանանք, որ դա չափազանց կարևոր է Վրաստանի համար, սա մեր վաղվա օրն է, և սա մեր եվրաատլանտյան ինտեգրումն է»,- ասել է Գիորգի Գախարիան: