Վրաստանի դատախազությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին
Վրաստանի դատախազությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին

Վրաստանի դատախազությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

«Ցավ ենք ապրում՝ իր պարտականությունները կատարելիս, Կախեթիի ոստիկանության բաժնի Սագարեջոյի շրջանային բաժնի ավագ լեյտենանտ Օթար Ղվինաշվիլիի մահվան կապակցությամբ։ Վրաստանի դատախազությունը ցավակցում է ընտանիքի անդամներին, ՆԳՆ-ին և գործընկերներին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Սագարեջոյում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը վարում է Ներքին գործերի նախարարությունը՝ Քրեական օրենսգրքի 109-րդ եւ 236-րդ հոդվածներով։

Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել:

Բացի այդ, հրաձգության հետեւանքով վիրավորված չորս հոգի բուժվում է Սագարեջոյի «Ջեո Հոսպիտալսում»։ Նրանցից երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աչքի վնասվածք ստացած ևս մեկ վիրավոր, ով Սագարեջոյից տեղափոխվել է «Կովկասյան բժշկական կենտրոն», կվիրահատվի։ Ըստ բժիշկների՝ պացիենտի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։