Վրաստանի դատախազությունը Վրաստանի շահերի դեմ լրտեսության համար ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել
Վրաստանի դատախազության հաղորդմամբ, Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից երկու գործով անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի երկու քաղաքացիներ համակարգված կերպով հավաքել և տարբեր տեսակի և կատեգորիայի տեղեկատվություն են տրամադրել օտարերկրյա հետախուզական գործակալություններին՝ Վրաստանի շահերին վնաս հասցնելու նպատակով։
Բացի այդ, մեղադրյալներից մեկը ստացված միջոցների մի մասը փոխանցել է հետախուզական տեղեկատվություն ստացող այլ անձանց։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։