Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ հայց է ուղարկել Լեհաստան
Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի գլխավոր դատախազությունը Լեհաստանի համապատասխան մարմիններին դիմել է 2017 թ. օգոստոսին,- այս մասին ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
«Որոնվող մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլիի կապակցությամբ, Վրաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես բոլոր որոնվող անձանց դեպքում, հաղորդակցության մեջ է տարբեր երկրների համապատասխան մարմինների հետ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր գործողությունները, միջազգային համագործակցության շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում այլ մանրամասների մասին չեն խոսել:
Հեղինակ -
Edgar Barsegyan