Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Մցխեթայում «Marani Hall» ռեստորանում կրակելու համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Մցխեթայում «Marani Hall» ռեստորանում կրակելու համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Մցխեթայում «Marani Hall» ռեստորանում կրակելու համար։

Դատախազության տարածած տեղեկատվության համաձայն՝ ՆԳՆ-ի քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 7-ին Մցխեթայի «Marani Hall» ռեստորանում գտնվելու ժամանակ Կ.Ն.-ն ապօրինի մի քանի կրակոց է արձակել ուրիշի անվամբ գրանցված «AERO PRECISION X15» մոդելի հրազենից։

Նրանց խոսքով՝ վերոնշյալ հրազենն առգրավվել է ՆԳՆ աշխատակիցների կողմից նույն օրը։

8Դատախազությունը մեղադրյալ Կ.Ն.-ին մեղադրանք է առաջադրել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հրազենի ապօրինի գնում), որը նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում։

Մեղադրյալի նկատմամբ օրենքով սահմանված ժամկետում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատախազությունը կդիմի դատարան։ Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։