Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել բլոգեր Ուչա Աբաշիձեին և նրա հանցակիցներին՝ ապօրինի կերպով անձնական կյանքի գաղտնիքներ ձեռք բերելու և պահելու համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել բլոգեր Ուչա Աբաշիձեին և նրա հանցակիցներին՝ ապօրինի կերպով անձնական կյանքի գաղտնիքներ ձեռք բերելու և պահելու համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ապօրինի կերպով անձնական կյանքի գաղտնիք ձեռք բերելու և պահելու համար։ Այս մասին ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ տարբեր անձանց անձնական կյանքի գաղտնիքները, մասնավորապես՝ սեռական հարաբերություններ պատկերող տեսա-ձայնագրություններն ապօրինի կերպով ձեռք բերելու նպատակով, Մ.Ի.-ին պատկանող բնակարանում գաղտնի տեղադրվել են ձայնագրող սարքեր, որոնց օգնությամբ գաղտնի կերպով կատարվել է տարբեր անձանց հետ ինտիմ հարաբերությունների ապօրինի ձայնագրումը։

«Բնակարանի սենյակներում, այդ թվում՝ ննջասենյակում, տեղադրվել են տասնյակ ձայնագրող սարքեր, որոնք գաղտնի տեղադրվել են կենցաղային տարբեր տեխնիկայի ու իրերի մեջ։ ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ի.-ի կոնտակտային տվյալները հրապարակվել են սեռական ծառայությունների տարբեր ինտերնետային կայքերում, որտեղ նրա կողմից առաջարկվել են սեռական ծառայություններ։ Կոնկրետ անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց և վերոնշյալ բնակարան ժամանելուց հետո մեղադրյալները նշված անձից գաղտնի՝ հատուկ տեղադրված սարքերի միջոցով, համակարգված և ապօրինի կերպով ձայնագրել և պահել են ինտիմ հարաբերությունների աուդիո-վիդեո ձայնագրությունները,- ասված է հայտարարության մեջ։