Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ԶԼՄ-ների տարածած գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ տեղեկատվության գործով
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ԶԼՄ-ների տարածած գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ տեղեկատվության գործով: Տեղեկությունը տարածում է գլխավոր դատախազությունը:
«Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել մասնավոր հաղորդակցության գաղտնիքները խախտելու փաստով գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ՝ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության գործով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործության հիման վրա:
Դեպքի առթիվ շարունակվող հետաքննության շրջանակներում կկատարվեն բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:
Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ում մոտ կարող են պահվել անօրինական ձայնագրություններ և նյութեր, համագործակցել հետաքննության հետ:
Միաժամանակ կոչ ենք անում հիշյալ նյութն ունեցող լրատվամիջոցներին համագործակցել հետաքննության հետ և տրամադրել մեզ իրենց մոտ եղած ապացույցները:
Մենք նաև կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ անձնական տեղեկատվության հրապարակայնորեն տարածումից», – ասված է դատախազության հայտարարության մեջ: