Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Սալոմե Զուրաբիշվիլու կողմից կալանավորների համաներման գործով
Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել կալանավորների համաներման գործով:
Ինչպես ասվում է գլխավոր դատախազության հայտարարությունում, հետաքննությունն ընթանում է ծառայողական իրավասության հնարավոր չարաշահման փաստով:
«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ռամազ Դևաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի և այլ անձանց համաներման գործընթացում ծառայողական իրավասության հնարավոր չարաշահման փաստով:
Հանրությանը պարբերաբար կփոխանցենք տեղեկություն հետաքննության ընթացքի և արդյունքների մասին»,- ասվում է դատախազության հայտարարությունում:
Վրաստանի նախագահը օգոստոսի 28-ին, Մարիամոբա տոնի կապակցությամբ համաներում է շնորհել 34 կալանավորի, այդ թվում՝ սպանության համար դատապարտված երեք և մեկ՝ հետախուզվող անձի: