Վրաստանի դատական համակարգը արդյունավետության չափանիշներով Եվրոպայի լավագույն քսանյակում 18-րդ տեղում է. The Heritage Foundation
The Heritage Foundation հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն, Վրաստանի դատական համակարգը արդյունավետության չափանիշներով Եվրոպայի լավագույն քսանյակում 18-րդ տեղում է:
Հետազոտության արդյունքները ԶԼՄ-ներին է ծանոթացրել արդարադատության գերագույն խորհրդի քարտուղար Գիորգի Միքաուտաձեն:
Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպային, Կենտրոնական և Հարավային Ասիային, հետազոտության համաձայն առաջատարը Վրաստանն է:
The Heritage Foundation-ը տնտեսական ազատության ինդեքս է ստեղծել 1995 թվականին և ամեն տարի անցկացնում է տնտեսական ազատության հետազոտություն՝ աշխարհի 180 պետությունում:
Իր հերթին հետազոտությունը հիմնված է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի և համաշխարհային բանկի պրոֆիլիային հետազոտությունների վրա: