Ցագերիի մունիցիպալիտետում սկսվել է բնակչության մասսայական ջերմաչափումը:
Բժիշկները մոտ 70 մարդու ջերմություն են չափել:
Մունիցիպալիտետի քաղաքապետ Ավթանդիլ Ուգրեխելիձեի փոխանցմամբ, դեռևս ոչ ոք ջերմություն չի ունեցել:
Ջերմաչափումը կշարունակվի մեկ շաբաթվա ընթացքում:
Բուժաշխատողները ջերմաչափելու են մոտ 15 հազար քաղաքացու:
Ցագերիի մունիցիպալիտետում դեռևս կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: