Վրաստանի բոլոր հանրային դպրոցներում, առցանց ռեժիմում, միաժամանակ կանցկացվեն դասընթացներ տարբեր բնագավառներից
Վրաստանի բոլոր հանրային դպրոցներում, առցանց ռեժիմում, միաժամանակ կանցկացվեն դասընթացներ տարբեր բնագավառներից

Սեպտեմբերից հանրային դպրոցներում կսկսվի «Էվրիկա» նախագիծը,- այս մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին՝ Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Նրա մեկնաբանմամբ, Վրաստանի բոլոր 2085 հանրային դպրոցներում, առցանց ռեժիմում, միաժամանակ կանցկացվեն դասընթացներ տարբեր բնագավառներից, որի նպատակը երիտասարդների մեջ մտածելու նկատմամբ սիրո սերմանումն է:

«Նախագծին ներգրավված կլինի Թբիլիսիի պետական համալսարանը՝ իր ինտելեկտուալ ներուժով, պրոֆեսորներով և գիտնականներով: Վրաստանի բոլոր 2085 հանրային դպրոցներում,  առցանց ռեժիմում, միաժամանակ կանցկացվեն դասընթացներ տարբեր բնագավառներից, որի նպատակը երիտասարդների մեջ մտածելու նկատմամբ սիրո սերմանումն է»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին: