Վրաստանի բիզնես-օմբուդսմենն արձագանքել է «Բադագոնի» ընկերություն ֆինանսների նախարարության քննչական ծառայության մուտք գործելու փաստին
Վրաստանի բիզնես-օմբուդսմենն արձագանքել է «Բադագոնի» ընկերություն ֆինանսների նախարարության քննչական ծառայության մուտք գործելու փաստին

Վրաստանի բիզնես օմբուդսմենը արձագանքել է «Բադագոնի» ընկերություն ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության մուտք գործելու փաստին:

Ինչպես հայտարարել է Իրակլի Լեքվինաձեն, գոյություն ունեցող լրատվությամբ «Բադագոնիում» ընթացող հետաքննչական գործողությունները վնաս չեն հասցրել արտադրական գործընթացին և կարևոր է, որ ընկերությանը հնարավորություն տրվի շարունակել աշխատանքը սովորական ռեժիմով:

Բիզնես օմբուդսմենի խոսքերով, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ կարգադրել է իրեն այս գործը վերցնել անձնական վերահսկման տակ:

«Վարչապետի կարգադրությամբ, «Բադագոնիում» տեղի ունեցող գործընթացները վերցնելու եմ անձնական վերահսողության տակ: Կարևոր է, որ բիզնեսին հիմնախնդիրներ չստեղծվի: Ինչպես ինձ հայտնի է, հետաքննչական գործողությունները չեն խափանել ընկերության աշխատանքը: Մենք անպայման կհանդիպենք «Բադագոնիի» ղեկավարությանը և մանրամասն կուսումնասիրենք այդ գործը»,- նշել է Իրակլի Լեքվինաձեն: