Վրաստանի բիզնես-միությունը հայտարարություն է տարածում «ԹիԲիՍի բանկի» առնչությամբ
«ԹիԲիՍի բանկի» շուրջ զարգացած իրադարձությունների առնչությամբ Վրաստանի բիզնես-միությունը տարածում է հայտարարություն:
Միությունը հաստատում է, որ հունվարի սկզբին, երբ միությանը հայտնի է դարձել «ԹիԲիՍի բանկի» և նրա հիմնադիրների շուրջ գոյություն ունեցող իրավիճակի մասին, Վրաստանի բիզնես-միությունը անցկացրել է հանդիպում, որին հրավիրել են «ԹիԲիՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին:
«Նախքան այս հանդիպումը մեզ համար հայտնի չէր «ԹիԲիՍի բանկում» ամիսների ընթացքում անցկացվող ստուգումների և այլոց մասին և բնական է, միության անդամների մոտ ծագեց ցանկություն, լսել մեր անդամ կազմակերպության շուրջ զարգացած իրավիճակի մասին: Նշված հանդիպման ավարտից հետո մենք կապ հաստատեցինք վարչապետի հետ, ով հենց երկրորդ օրը հանդիպեց մեզ հետ: Ցանկանում ենք ընդգծել, որ մեր գլխավոր նպատակն էր, պաշտպանել մեր անդամ ընկերության, «ԹիԲիՍի բանկի» շահերը»,- նշված է հայտարարությունում:
Ինչպես հայտարարում է միությունը, վարչապետի հետ հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել, անհրաժեշտության դեպքում, միությունը խաղար միջնորդի դեր՝ «ԹիԲիՍի բանկի» և Ազգային բանկի միջև:
«Վարչապետը նշել է, որ «ԹիԲիՍի բանկը» համակարգային բանկ է, որ նա քաջ գիտակցում է «ԹիԲիՍի բանկի» դերը և տեղը Վրաստանի ֆինանսական համակարգի կայունության գործում և տվեց երաշխիք, որ իշխանությունը ամեն բան կաներ, որպեսզի առավելագույնս պաշտպանված լիներ բանկի հեղինակությունը: Դրանից հետո միությունը «ԹիԲիՍի բանկի» առնչությամբ հանրային տարածքում հանդես եկավ երկու հայտարարությամբ: Երկու հայտարարություններում մենք հստակ պաշտպանեցինք «ԹիԲիՍի բանկի» շահերը:
Օբյեկտիվությունը պաշտպանելու նպատակով պետք է նշվի, որ «ԹիԲիՍի բանկի», որպես բանկային ինստիտուտի առնչությամբ իրադարձությունները զարգացան այնպես, ինչպես խոստացել էր վարչապետը»,- հայտարարում է միությունը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, բոլորին հայտնի է Վրաստանի Ազգային բանկի և «ԹիԲիՍի բանկի» կողմից այս թեմայով արված համատեղ հայտարարության մասին: Միության գնահատմամբ, խելամիտ և ճիշտ էր «ԹիԲիՍի բանկի» հիմնադիրների որոշումը բանկի հարցով: Օբյեկտիվությունը պաշտպանելու նպատակով ցանկանում ենք հայտարարել, որ եթե իրոք անհանգստանում ենք բանկի մասին, ճիշտ կլինի խուսափել և չհիշատակել «ԹիԲիՍի բանկը» տարբեր իրադարձությունների համատեքստում»,- նշված է հայտարարությունում:
Կազմակերպությունը մեկնաբանում է, որ բանկային գործունեությունը ամբողջովին հիմնված է բանկի իմիջի վրա, «ԹիԲիՍի բանկն» ունի բազմաթիվ վրացի և արտասահմանցի ավանդապահներ և որքան շատ խոսվի բանկի մասին, այնքան շատ է ռիսկը, որ վնասվի նրա հեղինակությունը: