Վրաստանի բիզնես ասոցիացիան հերթական անգամ կոչ է անում բիզնես ոլորտում զբաղվածներին ժամանակին պատվաստվել
Վրաստանի բիզնես ասոցիացիան ևս մեկ անգամ արդրադառնում է պատվաստման գործընթացն արագացնելու անհրաժեշտությանը և հրապարակում՝ մեկ այլ հայտարարություն:
Ասոցիացիայում նշում են, որ առանց պատվաստումների երկիրը չի կարող վերադառնալ բնականոն կյանքին:
«Վրաստանի բիզնես ասոցիացիան ևս մեկ անգամ կոչ է անում բիզնեսով զբաղված մարդկանց ժամանակին պատվաստվել, քանի որ պատվաստումը համաքաղաքացիների կյանքը փրկելու և համաճարակը հաղթահարելու միակ իրական միջոցն է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց պատվաստումների երկիրը չի կարող վերադառնալ բնականոն կյանքին և հետևաբար, մենք ստիպված կլինենք երկար խոսել տնտեսական բնույթի խնդիրների և ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Բացի այդ, խնդիրը լիարժեք կրթության իրավունքի սահմանափակումն է, որը մեծ խնդիր է դպրոցականների և ուսանողների համար:
Միևնույն ժամանակ, պատվաստումների օրեցօր ավելացող թիվը հույս է ներշնչում, որ մեր երկիրը կարճաժամկետ հեռանկարում կկարողանա հաղթահարել բարդ իրավիճակը և կգնա դեպի նորմալացում: Բիզնես հատվածի համար յուրաքանչյուր նոր սահմանափակում, բնականաբար, ենթադրում է ամուր տնտեսական կորուստ, սակայն այստեղ մենք շեշտում ենք, որ մարդկային կյանքն անգին է և հասարակությունը պարտավոր է վճարել ցանկացած գին յուրաքանչյուր մարդ փրկելու համար: Այս պարտականությունն այսօր գիտակցված և պատշաճ կատարելու համար անհրաժեշտ է միայն պարզ բանը մեր և մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, ծանոթների արագ պատվաստումը:
Մենք նաև ողջունում ենք առանձին ընկերությունների խրախուսումները կամ այլ խթանումները, որոնք ծառայում են աշխատակիցներին արագ տեմպերով պատվաստելուն: Հուսով ենք, որ առաջիկա օրերին պատվաստումների մակարդակը կբարձրանա, ինչն իր հերթին կստեղծի անվտանգ միջավայր ինչպես ռիսկային խմբերի, այնպես էլ համայնքի այլ անդամների համար: Մենք կոչ ենք անում հնարավորինս հոգ տանել միմյանց մասին և փրկել մեր համաքաղաքացիների կյանքը », – ասվում է Վրաստանի բիզնես ասոցիացիայի հայտարարության մեջ: