Վրաստանի բիզնես ասոցիացիան 100 հազար լարի է փոխանցել Ուկրաինային օգնելու համար
Վրաստանի բիզնես ասոցիացիան 100 հազար լարի է փոխանցել Վրաստանի Կարմիր Խաչի հաշվեհամարին՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Այդ մասին հայտարարություն է տարածում Վրաստանի բիզնես ասոցիացիան։
«Ուկրաինայի համար այսօր հատկապես կարևոր է ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական աջակցությունը: Ուստի, Գործարար ասոցիացիայի գործադիր թիմը, համաձայնեցնելով Ասոցիացիայի հոգաբարձուական խորհրդի հետ, որոշել է 100 հազար լարիի դրամական նվիրատվություն կատարել: Այս կերպ մենք փորձեցինք մեր աջակցությունը ցույց տալ մեր ուկրաինացի եղբայրներին և նրանց ընտանիքներին։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ողջ բիզնես սեկտորին և մյուս բոլոր դոնորներին, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել մարաթոնում և կուտակվել է զգալի գումար, որը, կարծում ենք, որոշակի ներդրում կունենա Ուկրաինային տրամադրվող օգնության գործում։ Նման պահերին հատկապես կարևոր է համախմբվել ընդհանուր գաղափարի շուրջ և ուրախ ենք, երբ տեսնում ենք բիզնես ակտիվություն։
Այստեղ Վրաստանի գործարար ասոցիացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ռազմական գործողությունների, հրթիռային և օդային ռմբակոծությունների ժամանակ զոհված մարդկանց համար, և մենք հուսով ենք, որ պատերազմը, որն այդքան վնաս և ցավ է պատճառում ամբողջ աշխարհին, Ուկրաինային և անմեղ մարդկանց, կավարտվի շուտով։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է բարձրաձայն հայտնել մեր դիրքորոշումը՝ ռազմական գործողություններն անվերապահորեն և ժամանակին դադարեցնելու և Ուկրաինայի քաղաքացիների համար խաղաղ, անվտանգ միջավայր ստեղծելու համար», – ասված է Վրաստանի գործարար ասոցիացիայի հայտարարության մեջ։