«Վրաստանի բարեփոխումների միությունը» զեկույց է ներկայացրել հակաարևմտյան ապատեղեկատվության մասին
«Վրաստանի բարեփոխումների միությունը» զեկույց է ներկայացրել հակաարևմտյան ապատեղեկատվության մասին

«Վրաստանի բարեփոխումների միությունը» զեկույց է ներկայացրել ռուսամետ և հակաարևմտյան ապատեղեկատվության տարածման վերաբերյալ:

Ուսումնասիրության շրջանակներում կազմակերպությունը հետազոտել է ավելի քան 3000 մեդիա հարթակ, ֆեյսբուքյան էջեր և քաղաքական կուսակցությունների կողմից տարածված նյութեր: Ուսումնասիրությունը պարզել է հակաարևմտյան քարոզչության ութ հիմնական ոլորտ, ներառյալ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, կորոնավիրուսի և պատվաստումների հետ կապված հարցերը:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ապատեղեկատվության շրջանակներում, համաճարակի ընթացքում, տարբեր խմբեր խթանում են պատվաստումների նկատմամբ անվստահության զգացումը, ինչը խոչընդոտում է Covid-19- ի դեմ պայքարին:

Ուսումնասիրությունը պարզել է, որ հակաարևմտյան քարոզչության հիմնական նպատակը ԵՄ-ի և ԱՄՆ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք հրահրելն ու բնակչության շրջանում նիհիլիզմ մտցնելն է: