Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տրվել բիզնեսի կառավարման բակալավրիատը չորս տարվա փոխարեն դարձնել երեք տարի
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի որոշմամբ՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տրվել բիզնեսի կառավարման ուղղությամբ բակալավրիատը չորս տարվա փոխարեն դարձնել երեք տարի։
Համապատասխան փոփոխությունը կատարվել է կրթության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանում։
Մինչ այժմ բակալավրիատի եռամյա ծրագրի իրականացման հնարավորությունը հասանելի էր միայն արվեստի բնագավառում։
Գիորգի Ամիլախվարիի նոր հրամանն արդեն ուժի մեջ է մտել։